Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման
վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ:
Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա
ամրապնդման համար: Վստահ եմ, որ երկրի հիմնական օրենքի մեջ կատարվող փոփոխությունները, որոնք արժանացել են Ռուսաստանի հասարակության ճնշող մեծամասնության հավանությանը, ստեղծում են երկրի հետագա առաջընթացի և նրա սոցիալ-տնտեսական զարգացման համար նպաստող պայմաններ:
Մաղթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության եղբայրական ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և
բարգավաճում:




Լրահոս