Ինչպես արդեն հայտնել էինք, մի քանի օր է` ակտիվորեն քննարկվում է գյումրեցի Սոնիկ Կարապետյանի դիակի անհետացման պատմությունը:
Այս առնչությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից մամլո խոսնակ Ծովինար Խաչատրայանը հայտարարել է, որ բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել։
Ինչ վերաբերում է հարազատների այն պնդմանը՝ տատիկի հեռախոսից բուժքրոջ կողմից իր հեռախոսին գումար փոխանցելուն և գումար գողանալուն, ապա նշենք, որ տեղեկացվել ենք դրա մասին հարազատներից՝ նախքան մամուլում այն հանրայնացնելը։ Այսօր օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։
Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն։