Լոնդոնում ուսանող երկու հայ երիտասարդներ՝ Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները, միացել են Հայաստանում կորոնավիրուսի
ճգնաժամը հաղթահարելու գործին։
Նրանք իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների
համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ են արտադրում։ 30 000 դիմակների խմբաքանակն այսօր ուղարկվել է Հայաստան։
Երիտասարդները սկզբում դիմակները տպում էին իրենց դպրոցի 3D տպիչներով, այնուհետև քրաուդֆանդինգի շնորհիվ
հայթայթած միջոներով ստեղծեցին դիմակների սերիական արտադրության սարքավորում։
Դիմակները Հայաստանում կլինեն 10 օրվա ընթացքում։