Երեւանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, չնայած հունիս 14-ին, ավագանու մյուս անդամների հետ բերման էր ենթարկվել ոստիկանություն, սակայն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն դեռեւս հարցաքննության չեն հրավիրել:
Ինչպես հայտնի է ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ–ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:
Ավելին, ոստիկանությունը նշել էր, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվել նաև ոստիկանության օրինական պահանջներին։ Եվ, ահա, փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելու համար։
Միքայել Մանրիկյանի հետ զրուցել ենք այդ օրվա դեպքերի եւ զարգացումների մասին:
Մանրամասները տեսանյութում
Քնար Մանուկյան