Վրաստանում անցնող օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր չորս դեպք: Ըստ այդմ, ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 943-ի, որից 821-ն արդեն ապաքինվել է, իսկ մահացել է 15 մարդ: Դրան զուգահեռ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճը չի դադարում: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 662-ով՝ հասնելով 27 հազար 320-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք:
Ինչու Վրաստանը կարողացավ հաղթահարել կորոնավիրուսային պիկը եւ այդքան փոքր թվով վարակակիրներ եւ մահեր արձանագրել: Նկատենք, որ կարանտինի հենց առաջին օրերից Թբիլիսիում տուգանվեցին մի քանի տասնյակ անձինք: Կարանտինային ռեժիմի խախտման համար Վրաստանում նախատեսված էր 3000 լարի (860 եվրո) տուգանք: Իսկ ինչ իրավիճակ է այժմ Վրաստանում, ինչպես է երկիրը փորձում հաղթահարել կորոնավիրուսի հետեւանքները:
ArmLur.am-ի հետ զրույցում վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն, խոսելով թեմայի շուրջ, կարծիք հայտնեց, որ ճգնաժամը, որը կհաջորդի այս համաճարակին, ավելի ծանր է լինելու, քան 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը։
Եվ չնայած Վրաստանի կառավարության կողմից տնտեսական ծրագրերին՝ ուղղված կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, վրաց քաղաքագետն այնքան էլ գոհ չէ դրանցից եւ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այլ քայլեր եւս պետք է իրականացվեին:
Հավելենք, որ աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացածների թիվը մոտենում է 521 հազարի, բուժվել է ավելի քան 5,7 միլիոն մարդ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան