Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն
Թորոսյանը : Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նա այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն,
որը նույն օրը միացել էր համավարակի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից
15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։ Այցելության պահին ԲԿ-ն
արդեն 6 հիվանդ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ հիվանդներ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։
Նախարարը և մարզպետը շրջել են տարածքում, ծանոթացել և իրենց գոհունակությունը հայտնել ստեղծված
պայմաններից: Այնուհետ նրանք ժամանել են Վանաձոր, այցելել Վանաձորի ԲԿ-ին հարակից տարածք,
որտեղ, ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է նախարարը, նախատեսվում է
կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Կառուցումն իրականացվելու է
Կայունացման և զարգացման եվրասիական հիմանդրամի միջոցներով, ում հետ այս պահին
բանակցություններ են ընթանում