Արցախում 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակամահաճարակային արագ արձագանքման խմբերը, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում, տնտեսվարողների շրջանում իրականացնում են ուժեղացված ստուգայցեր:

Հուլիսի 2-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ԱՀ պարետը ստորագրել է նոր որոշում , համաձայն որի մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերում 24 ժամով արգելվել է գործունեության ծավալումը:




Լրահոս