Մշտադիտարկումներ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահելու դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում, տեսարժան վայրերում, զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում մասսայական խախտումներ չեն արձանագրվել։

Այնուհանդերձ, արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահելու դեպքեր։ Խնդրի կարգավորման նպատակով տեսուչների կողմից տրված ցուցումները կատարվել են տեղում։

 




Լրահոս