ՍԴ դատավորի թեկնածուն հայտնի է. իշխանությունները ցանկալի «մարդ» ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով,  իշխանություններն արդեն հստակ որոշում են կայացրել, թե Սահմանադրական դատարանում իրենց համար «ցանկալի» թեկնածուներից մեկը ով պետք է լինի: Ըստ մեր տեղեկությունների, արդեն որոշված է, որ ՍԴ դատավորներից մեկը լինելու է ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Արտակ Զեյնալյանը:

Մեր աղբյուները փոխանցում են, որ իշխանություններն այս հարցում ներքին քննարկումներ են կազմակերպել եւ, կարելի է ասել, բոլորի համար Արտակ Զեյնալյանը «ցանկալի» թեկնածուն է եղել դատավոր առաջադրվելու համար: Նույնիսկ քննարկվել է, որ Արտակ Զեյնալյանը կարող է «լավ» թեկնածու լինել նաեւ Սահմանդրական դատարանի նախագահի համար:

Armlur.am-ը փորձել է տեղեկությունը ճշտել Արտակ Զեյնալյանից, հասկանալու համար, արդյոք ինքը իշխանություններից առաջարկություն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար: Զեյնալյանը հայտարարեց, որ ինքը որեւէ ձեւով չի ցանկանում այդ հարցին անդրադառնալ ու մեր հարցերին պատասխանել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս