2020թ. հուլիսի 2-ին՝ ժամը 23:20-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ձախ կողմնային պատի ծակած-կտրած արյունահոսող թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի 54-ամյա բնակիչը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով: 54-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. հուլիսի 2-ին Գյումրի քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի շենքերից մեկի դիմաց գտնվող տաղավարում ծագած վիճաբանության ընթացքում 46-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 54-ամյա համաքաղաքացուն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2020թ. հուլիսի 3-ին բերման է ենթարկվել Գյումրի քաղաքի 46-ամյա բնակիչը, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: