ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես պատրաստ եմ ինչքան պետք է նստեմ». «Առինջ մոլ»-ի փոխտնօրենին կանչել են հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ եւ «Առինջ մոլ»-ի փոխտնօրենն Արմեն Ներսիսյանին, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կառաջադրեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, վերջինիս կանչել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ վկայի կարգավիճակով հարցաքննության եւ կոնկրետ հարց տվել:

Իսկ ինչից սկսեց ամեն ինչ.

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ–ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Բերման ենթարկվածների մեջ էր նաեւ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ եւ «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը

Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

ArmLur.am-ի հետ զրույցում, չնայած Արմեն Ներսիսյանը վստահեցնում է, որ ինքը կազմակերպիչ չէ, սակայն մամուլում հրապարակվեց, որ հենց նա է «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներին հորդորել զանգահարել, թե եկեք, բողոքի ակցիա իրականացրեք:

Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ինչ կլինի արդյոք այսքանից հետո. նախաքնական մարմինը մեղադրանք կառաջադրի՞ Արմեն Ներսիսյանին, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն մեզ հետ զրույցում Արմեն Ներսիսյանը հայտնեց, որ քննիչներն ասել են՝ հետագայի համար իրեն կրկին ծանուցումներ կուղարկեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս