ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիսի քաղաքապետին կարող են մեղադրանք առաջադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կառաջադրեն: ArmLur.am-ը գրել էր, որ վերջինիս հուլիսի 1-ին կանչել են Գորիսի քննչական բաժին հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, քաղաքապետը հարցաքննվել եւ առերեսվել է իր դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած Գուրգեն Հովսեփյանի դեմ:

Armlur.am-ին առերեսումից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, Առուշ Առուշանյանը պնդել է, որ ոչ մեկի չի առեւանգել կամ ծեծել, իսկ ահա Գուրգեն Հովսեփյանն էլ պնդել է հակառակը, որ իրեն առեւանգել են ու ծեծել: Ինչպես հայտնի է, այս տարվա մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին էր դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարի 33 միլիոն դրամ:

Գ. Հովսեփյանը հայտնել է, որ դրանից հետո շարունակաբար իր և իր մերձավորների կյանքի ու առողջության դեմ քաղաքապետի և նրա մերձավորների կողմից տրվել են սպառնալիքներ՝ գումարը չտալու և ոստիկանություն ու քննչական մարմիներին չդիմելու նպատակով: Ըստ Գ. Հովսեփյանի՝ դա է եղել պատճառը, որ նախկինում իրավապահներին չի դիմել:Ի դեպ քաղաքապետն ասել էր, որ Հովսեփյանն իր բարեկամն է: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Եվ ահա, այս քրեկան գործի շրջանակում էլ Առուշ Առուշանյանին հուլիսի 1-ին հրավիրել են հարցաքննության:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս