ՖՈՏՈ. 5 նոր նախակրթարան` Արարատի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 նոր նախակրթարան շահագործման կհանձնվեն Արարատի մարզում: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն, ով այսօր գտնվում է Արարատի մարզում:

«Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով:

Սրանով զգալի կթեթևանա նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը:

Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում»,- գրել է նախարարն ու կից լուսանկարներ հրապարակել:




Լրահոս