Երեւանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանից ArmLur.am-ը հետաքրքրվել է քաղաքացիներին հուզող ամենակարևոր հարցերից մեկի մասին՝ ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել դիմակ կրելը:
«Ես կարծում եմ՝ դիմակ կրելու հարցը սպառված է, բայց համավարակի, մանավանդ այս վարակի պայմաններում, պետք է կրել դիմակ, այդ մասին բազմիցս ասել ենք եւ չեմ զլանա դա անընդհատ կրկնել», – նկատեց նա:
Համաճարակաբանի խոսքով, ոչ ոք չի կարող կառավարել սոցիալական հեռավորություն ասվածը ,եւ պետք է դիմակ կրել եւ հանգիստ լինել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան