ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ. ԱՀ ՊՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ