Ջալալ Հարությունյանը ՊԲ հրամանատարական կազմին ցուցումներ ու հանձնարարություններ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 4-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ս.թ. հունիսի 22-ից 26-ը անցկացված մարտավարական զորավարժությունների արդյունքների ամփոփումը: Ըստ փուլերի անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին՝ բանակի հրամանատարը մանրակրկիտ վերլուծության է ենթարկել 2020 թվականի բանակային ուսումնական տարվա կարևորագույն միջոցառումներից մեկի ընթացքը, մասնավորապես մարտական պատրաստականության, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զորամասերի ու ստորաբաժանումների ղեկավարման և կրակային խոցման ուղղությունները:

Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը զորավարժությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումների ու թերացումների վերաբերյալ հրամանատարական կազմին տված համապատասխան ցուցումներից ու հանձնարարականներից բացի, կարևորել է նաև հաջորդ ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների համալիրը, մասնավորապես մարտական հերթապահության կազմակերպման, ստորաբաժանումների ներդաշնակման և զորամասերի կենսագործունեության այլ առանցքային ուղղություններում:

Ամփոփիչ զեկույցից հետո հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը, համաձայն որի զորավարժությունների ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զորամասերը, ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով:




Լրահոս