Հայտնի է՝ երբ տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը. դեսպանատունը մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթների  մասին։

«Հայտնում ենք, որ «Aircompany Armenia» ընկերության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս/թ․ հուլիսի 5-ին (ժամը՝ 20։30-ին) «Վնուկովո» օդանավակայանից տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացողները կարող են ձեռք բերել ս/թ․ հուլիսի 5-ին (սկսած ժամը՝ 15:00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (II-րդ հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):

Տոմսերը վաճառվում են նաև ընկերության երևանյան գրասենյակում (հասցե՝ Վ․Սարգսյանի 10):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 14 հազ․500 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը:

****
Ս/թ․ հուլիսի 7-ին (ժամը՝ 18:10-ին) տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (I-ին հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը»:




Լրահոս