Վրաստանում կարանտինը վճարովի կլինի արտերկրից ժամանած գործարարների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրտավան հայտարարլ է, որ Վրաստան ժամանող օտարերկրացի գործարարների համար կարանտինն ու կորոնավիրուսի թեստավորումը կլինի վճարովի:

Նախարարի խոսքով՝ արտերկրից ժամանած գործարարները հնարավորություն կունենան ընտրել կամ վճարովի երկշաբաթյա դիտազննում շքեղ հյուրանոցներում կամ կորոնավիրուսի պարբերական թեստավորում: Երկու դեպքում էլ օտարերկրյա քաղաքացիները ինքնուրույն կրելու են բոլոր ծախսերը, գրում է Грузия Онлайн-ը:

«Նրանք իրենք պետք է ձեռք բերեն թեստեր և 14 օրվա ընթացքում ամեն երեք օրը մեկ թեստավորվեն: Եվ սա վերաբերում է ոչ միայն Եվրամիության երկրների, այլ ցանկացած երկրից ժամանող այցելուներին», – ասել է Թուրնավան:

Նախարարը նաև նշել է, որ ծախսը շատ մեծ չէ, իսկ դրանից ցուցաբերվող աջակցությունը հյուրանոցային բիզնեսին էական է:




Լրահոս