ԱԺ նախագահը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․

«1995թ. հուլիսի 5֊ին ՀՀ քաղաքացիները սահմանեցին, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, և իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:

Սահմանդրության այս հոդվածներն անփոփոխելի են, դրանցում տեղ գտած արժեքները` անսակարկելի, մեր բոլորիս ձգտումն ու նվիրումը այս արժեքներին` անքննելի, մեր պետականության ընթացքը` անկասելի:

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ»։




Լրահոս