Հուլիսի 6-ին աշխարհը նշում է Համբույրի միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համբույրի միջազգային օրը (World Kissing Day) ամեն տարի նշվում է հուլիսի 6-ին: Այս տոնը առաջացել է բրիտանական կղզիներում որպես համբույրի ազգային տոն, իսկ հետո համացանցի տարածման արդյունքում ձեռք է բերել համաշխարհային կարգավիճակ: Համբույրի միջոցով կարելի է սեր խոստովանել, վերականգնել հարաբերությունները, հանգստացնել երեխային, շնորհակալություն հայտնել, աջակցել: Երբեմն համբույրը կարող է փոխարինել մի շարք կարեւոր խոսքեր: Հնագույն փիլիսոփա Պլատոնը համբույրը բնորոշում էր որպես «երկու մարդկանց միջեւ հոգիների փոխանակում»: Հոգեբանների կարծիքով` համբույրը հանգստացնում է նյարդային համակարգը եւ կանխարգելում է սթրեսները:

Համաշխարհային գրականության մեջ վերջերս ստեղծվել էր նոր թեզ` պաշտոնական ֆիլեմատոլոգիա (philematology) անվանմամբ, որը կոչված է պարզելու համբույրի հոգեբանական եւ ֆիզիոլագիական առանձնահատկությունները:

Համբույրի միջազգայի օրը մի շարք երկներում անցկացվում են մրցույթներ` «ամենաերկար համբույրը», «ամենաարտառոց համբույը» այլ անվանակարգերում, երբ հազարավոր մարդիկ են դուրս գալիս փողոց հանրայնորեն համբուրվելու համար: «ՌԻԱ Նովոստին» նշում է, որ ամենաերկար տեւողությամբ համբույրը արձանագրվել է 2013 թվականի հունվարին Թաիլանդում: Էքքաշաի եւ Լակսանա Տիրանարատ (Ekkachai и Laksana Tiranarat) ամուսինները առանց միմյանցից շուրթերը հեռացնելու 58 ժամ, 35 րոպե եւ 58 վայրկյան համբուրվել են: Ռեկորդը սահմանվել է Բանգոկում Սուրբ Վալենտինի օրվան նվիրված մրցույթի ընթացքում:




Լրահոս