Հայտնի է Մարտունու նոր քաղաքապետի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտունի քաղաքում ավարտվեց տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունը, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող մարտունեցիների ավելի քան 60 տոկոսը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է. «Նախնական արդյունքով՝ քաղաքապետ է ընտրվել Էդիկ Ավանեսյանը, ով մինչ այդ նախկին քաղաքապետ Հայկ Սարգսյանի տեղակալն էր: Հավաստիացնում եմ, որ իշխանությունները ձեռնարկել են բոլոր քայլերն ընտրապայքարին մասնակցած 6 թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծելու և համավարակային իրավիճակում առողջապահական անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար:

Օրինակելի ընտրություններ անցկացնելու առիթով շնորհավորում եմ քվեարկությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած բոլոր մարտունեցիներին, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանք դրսևորած 6 թեկնածուներին և համաքաղաքացիների վստահության քվեն ստացած Էդիկ Ավանեսյանին: Մեր քաղաքական իշխանությունը վճռական է, որպեսզի հաջորդ բոլոր ընտրությունները ևս կազմակերպվեն հենց այս չափանիշներով:

Վստահեցնում եմ, որ դեռևս Հայկ Սարգսյանի հետ քննարկած և նախանշած բոլոր ծրագրերը, որոնք կապված են մեր հանրապետության՝ իր մեծությամբ երկրորդը համարվող քաղաքի զարգացման տեսլականի հետ, ի կատար ենք ածելու: Նորընտիր քաղաքապետին արգասաբեր գործունեություն եմ մաղթում»:




Լրահոս