Արմեն Ամիրյանը դիմել է Դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Ինչպես հայտնի է, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը  դեռևս մայիսի 21-ին բավարարել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը: Ըստ այդմ,  որոշվել է կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի եւ դրամական միջոցների վրա:

Եվ ահա Արմեն Ամիրյանը հայտնում է, որ չնայած դատարանի որոշմամբ Հովիկ Գալստյանին արգելվել է իր վերաբերյալ անհիմն ու կեղծ տեղեկություններ տարածելը, սակայն նա շարունակաբար խախտում է դատարանի այս պահանջը: «Այսօր դիմում ենք դատախազությանը՝ Հովիկ Գալստյանին օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար», – հայտնում է Ամիրյանը։




Լրահոս