Ազգային ժողովն արտահերթ նիստ կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ չորեքշաբթի օրը սպասվում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս պահին պատգամավորներից շատերն անգամ չգիտեն, թե ինչ հարցեր են ընդգրկված լինելու արտահերթ նստաշրջանի օրակարգում կամ, թե ինչու է նման անհրաժեշտություն առաջացել:

Միևնույն ժամանակ տեղեկացանք, որ արտահերթ նստաշրջան հրավիրվելու է ոչ թե կառավարության, այլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, քանի որ կան հարցեր, որոնք այս ընթացքում չեն քննարկվել: Միևնույն ժամանակ նկատենք, որ հենց չորեքշաբթի օրը՝ հուլիսի 8-ին, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի հարցը եւ չի բացառվում, որ այդ հարցն էլ ընդգրկվի օրակարգում:

Ամեն դեպքում, պատգամավորներին զգուշացրել են՝ ամեն պահի պատրաստ լինեն արտահերթ նիստերի, եւ սա վերջինը չի լինելու:




Լրահոս