ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում լուսանկար է հրպարակել եւ գրառում արել:
«Մարտի 6-ին այցելեցինք 105-ամյա Նուրհան Յոսուփովիչին և անձամբ նրան հանձնեցի ՀՀ քաղաքացու անձնագիր։
ՀՀ քաղաքացիություն ունենալը պարոն Նուրհանի երազանքն էր։ Այսօր ցավով տեղեկացա, որ նա մահացել է։ Ցավակցում եմ հարազատներին, մաղթում տոկունություն։ Աստված լուսավորի պարոն Նուրհանի հոգին»,-գրել է վարչապետը: