
ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողություն ու ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում՝ ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ:
Վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում սանիտարահիգենիկ նորմերի պահպանման, մանրէազերծման աշխատանքների կատարման նկատամբ: Վերահսկվում է նաև երեխաների և աշխատակիցների ջերմաչափումը՝ օրվա մեջ մի քանի անգամ: