«Ժամը 13։30-ին ԱԻՆ-ի ճգնաժամային ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ «Մեգամոլում» տեղադրված է պայթուցիկ սարք։ Աշխատել են 3 կինոլոգիական խումբ. մեկը՝ արտակարգ իրավիճակների բաժնից, երկուսը՝ ոստիկանական բաժնից։ Աշխատանքի արդյունքում ոչ մի վտանգավոր բան չի գտնվել, տրվել է աշխատանքի ավարտ։ «Մեգամոլը» կանցնի իր բնականոն աշխատանքին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների ղեկավար Գեւորգ Մնացականյանը՝ անդրադառնալով «Մեգամոլում» ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկություններին:
Հիշեցնենք, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 6-ին, ժամը 13։30-ին տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։