Ծնվածների թիվը պակասել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հինգ ամիսներին ծնվածների թիվը պակասել է: Ըստ այդմ, անցած տարվա հունվար-մայիսին արձանագրվել է 13 հազար 322 ծնված: Նշենք, որ 2018 թվականից սկսած ՀՀ-ում ծնվածների թվի նվազման միտումը շարունակվել է. 2018 թվականի հունվար-մայիսին ծնվածների թիվը կազմել է 13 հազար 444, 2019-ի հունվար-մայիսին՝ 41 հազար 763, իսկ ահա այս տարվա հինգ ամիսներին՝ 12 հազար 894:

Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների թիվն է պակասել: Պաշտոնապես նույն ժամանակաշրջանում արձանագրվել է մահացության 11 հազար 547 դեպք: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-մայիսին մահացածների թիվը կազմել է 11 հազար 795, իսկ 2018-ին արձանագրվել է մահվան 11 հազար 316 դեպք:

Ս.Հ.




Լրահոս