ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում այս տարի քիչ են ամուսնացել. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հինգ ամիսներին բավականին նվազել է ամուսնությունների թիվը: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, անցած տարվա հունվար-մայիսին մեր հանրապետությունում գրանցվել է 6243 ամուսնություն, այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը նվազել է՝ հասնելով 4172-ի: Բայց, մյուս կողմից, պակասել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես 2019 թվականի հունվար-մայիսին ամուսնալուծությունների թիվը կազմել է 1513` իսկ այս տարվա հինգ ամիսներին՝ 1218:

Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել պարզելու, թե որ պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում: Առաջին հերթին աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրներն են խանգարում հայ երիտասարդներին ընտանիք կազմել:

Նկատենք, որ ամուսնալուծության դեպքերի քանակով ՀՀ մարզերի թվում առաջատարը Լոռին է, որին հաջորդում են Կոտայքը, Արմավիրը, Արարատը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված, 2020թ. հունվար-մայիսի որոշ ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով եւ ներկայացվել են նախնական տվյալները:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս