Համագործակցության հուշագիր՝ ուղղված պրոբացիայի ոլորտի զարգացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հուշագրի նպատակն է համատեղել կողմերի կարողությունները՝ պրոբացիայի շահառուների օրինապահ վարքագծի դրսևորման, իրավագիտակցության բարձրացման, հանրային կյանքում վերաինտեգրվելու, նոր հանցագործությունների կանխման նպատակով վերասոցիալականացման միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու գործընթացներում,նպաստել պրոբացիայի ոլորտի զարգացմանը՝ դրա մասին հանրային տեղեկության տարածման միջոցով, ինչպես նաևբարելավել Պրոբացիայի ծառայության գրասենյակային ու տեխնիկական պայմանները, զարգացնել պրոբացիայի ծառայողների ունակություններն ու հմտությունները:

Կողմերը հաստատել են, որ Հուշագիրը կբարելավի ՀՀ-ում պրոբացիայի ինստիտուտի կայացման գործընթացը:




Լրահոս