Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երկրորդ փուլում ընդգրկված երեք չափաբաժիններով 9-12 մետր լայնությամբ և 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ:
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ընդհանուր արժեքը 23.84 մլն. եվրո է, որից 15,4 մլն եվրոն ուղղվելու է փողոցների հիմնանորոգման աշխատանքներին, իսկ 6,5 մլն եվրոյով իրականացվելու են քաղաքի փողոցային լուսավորության ամբողջ ցանցի արդիականացման աշխատանքներ։
Տեղեկացնենք, որ նախորդ տարի ծրագրի շրջանակներում արդեն իսկ ամբողջությամբ բարեկարգվել, հիմնանորոգվել, կահավորվել և արդիականացվել են 12 կմ երկարությամբ 9 փողոց և 1 հրապարակ:
Մանրամասները՝ տեսանյութում