Ես պնդել եմ և շարունակելու եմ պնդել, որ դատավորների լիազորություններն արդեն իսկ դադարել են. Սուրեն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններից հետո ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Սահմանդրական դատարանի  արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմել են Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան: Armlur.am-ը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ից հայրենի կառավարությունը հարցաշար է ստացել, որպեսզի նրանք տեղեկություններ տրամադրեն դատավորների մասին, որպեսզի կարողանան վճիռ կայացնել: ArmLur.am-ը զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Սահմանդրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված: Սա որքանո՞վ է անհանգստացնում իշխանություններին, արդյո՞ք հակափաստարկներ ունի իշխանությունը:

-Ես տեղեկություն ստացա ձեր հրապարակումից: Կարծում եմ, որ ՄԻԵԴ-ը, որպեսզի միջանկյալ ապահովման հարցը լուծի, դրական կամ բացասական, իրենք հետաքրքրվել են, որոշակի հանգամանքներով ու այս համատեքստում է ՄԻԵԴ-ը հարցեր ուղղել կառավարությանը, որի բովանդակությանը ես ծանոթ չեմ, պարոն Կիրոկոսյանը ավելի լավ է տիրապետում նյութին, որպես ՀՀ-ի ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ: Բայց մենք բացարձակ անհանգստացած չենք, և սա սովորական պրոցես է, մենք գիտեինք ու բազմիցս հայտարարել էինք, որ ոչ մի խնդիր չենք տեսնում և ոչ մի խոչընդոտ չի ստեղծվել, որ դատավորները դիմեն դատարան, իրենց կարծիքով իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար: Անհանգստություն չկա:

-Իսկ որքանով եք հավանական համարում, որ ՄԻԵԴ-ը միջակյալ ապոհովման համար դրական որոշում կկայացնի: Ըստ տեղեկություններրի՝ եթե բավարարվի, ապա գործի քննությունը կտևի մոտ երկու տարի:

-Ես ինքս ՄԻԵԴ-ում գանգատ ներկայացնելու գործերի քննության, մեծ հաշվով փորձ չունեմ, չհաշված որոշ առանձին դրվագների, բայց ինչքանով իմ գիտելիքների շրջանում, հենվելով նաև պարոն Կիրակոսյանի պարզաբանումների հիման վրա, ես հենվելով իր կարծիքի վրա հավանական չեմ համարում դա: Ինչպես պարոն Կիրակոսյանն է նշել՝ այո, մենք ունենք շատ հիմնավոր փաստարկներ: Ինչքանով ես եմ ծանոթ միջանկյալ միջոցի կիրառման տրամաբանությանը, ապա եթե այն կիրառվում է գործը չի կարող երկու տարի քննվել, գործը քննվում է ավելի արագ: Բայց էլի եմ ասում այս ամենին վերապահումով մոտեցեք, քանի որ ես շատ քաջատեղյակ չեմ Եվրոպական դատարանում քննվող գործերի կանոնակարգումներին: Ես պնդել եմ, պնդում եմ և շարունակելու եմ պնդել, որ Սահմանադրական դատարանի դատավորներ կամ անդամներ նախկին՝ պարոն Նազարյանի, տիկին Գյուլումյանի պարոն Թոխյանի լիազորությունները արդեն իսկ դադարել են՝ 2020 թվականի հունիսի 26-ին ՍԴ փոփոխությունների ուժի մեջ մտնելու փաստով: Հետևաբար չեմ կարծում, որ ՄԻԵԴ-ի կամ այլի որոշմամբ կարող է բեկանվել ՀՀ Սահմանադրության ուժի մեջ մտնելը:

զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս