Մամուլով հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, ճակատային շինության հետնաբակում շահագործման է հանձնվել կառուցված նոր մասնաշենք: Շինարարական այդ աշխատանքներն ու կահավորումը ֆինանսավորվել են ոչ թե պետական բյուջեից, այլ մասնավոր աղբյուրներից: Ենթադրվում է, այդ մասնավոր աղբյուրը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն է, որը դրանից առաջ էլ հանդես էր գալիս նախագահականում բարեգործական ձեռնարկներով: Մասնավորապես նրա ֆինանսական փոխհատուցմամբ է, որ նախագահական բուֆետի ճաշացանկի գները նախկինի համեմատ իջել են: Այսինքն` Կարեն Կարապետյանը իր գրպանից վճարում է թանկ սննդամթերքի համար, բայց Սերժ Սարգսյանի «խաթեր», էժան գին են հաշվում եւ գանձում նախագահականի աշխատակիցներից, դրա համար էլ այնտեղ բոլորը գոհ ու երջանիկ են: Նույնիսկ, ինչպես պատկերավոր փոխանցեց մեր զրուցակիցը, «նախագահականում բոլորը Կարենի հաշվին են մեռնում կամ ամուսնանում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ