«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս Արսեն Թորոսյանը հասկացրել է, որ Բժշկական համալսարանի հիվանդանոցներին, որոնք պատրաստ են քովիդ բուժել, պետպատվեր չի իջեցնելու։ «Վրեժ է լուծում բժշկականի խորհրդի նախագահ Վահան Արծրունուց, որը քննադատում է նրան, անգամ հրաժարականն է պահանջում։
Ի դեպ, Թորոսյանը ոչ միայն պատվաստումների, այլեւ որոշ դեղորայքի «սիրահար» է, օրինակ՝ «Պլակվենիլ»-ի, որն սկզբում համարվեց քովիդի լավագույն բուժամիջոցը, մեծ քանակով գնեցին, հետո պարզվեց` կարող է վատացնել հիվանդի վիճակը։ Հիմա մտածում են սաղացնել որեւէ աֆրիկյան երկրի վրա՝ որպես հումանիտար օգնություն»,- ասաց մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարոում։