ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանավանի քաղաքապետին կալանավորելու որոշում կա. ինչ է կատարվում Միքայել Ղարաքեշիշյանի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով իրավապահները խուզարկություն են իրականացրել Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի տանը եւ դեռ ավելին, որոշում է կայացվել նրան կալանավորել, սակայն դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ղարաքեշիշյանի կալանավորումը «սարերի հետեւում» չէ եւ ուշ թե շուտ դատարանը կբավարարի նախաքննական մարմնի որոշումը, ու քաղաքապետ Ղարաքեշիշյանը կկալանավորի»:

Armlur.am-ի հետ զրույցում Միքայել Ղարաքեշիշյանը նշեց, որ խուզարկություն չեն արել իր բնակարանում, բայց հաստատեց, որ դատարան են դիմել իրեն կալանավորելու համար: Իսկ ինչ է կատարվում քաղաքապետի շուրջ:

Հիշեցնենք, որ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ 274 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու մեջ։ 2012 թվականից Լոռու մարզի Ստեփանավան համայնքը ղեկավարող Միքայել Ղարաքեշիշյանը մեղադրվում իր նախկին պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պետական միջոցները հափշտակելու համար։ Միքայել Ղարաքեշիշյանը, մինչև քաղաքապետ ընտրվելը, 14 տարի ղեկավարել է Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը։ Ղարաքեշիշյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ։ Նա չի ընդունում մեղադրանքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս