ՍԴ-ն սկսում է Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը քիչ անց՝ 11:00-ին, պետք է նիստ անցկացնի, որի ժամանակ կսկսի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը: Ամենայն հավանականությամբ նիստը չի կայանա, քանի որ քվորում չկա։ Ազգային ժողովի ընդունած նախագծի համաձայն՝ դատավորներից 3-ի լիազորությունները դադարեցվել են, իսկ 2 դատավոր արձակուրդում է։

Հիշեցնենք, որ 2019 թ. հուլիսին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ: Այդ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու կապակցությամբ դատարանը որոշել է մինչև պատասխաններ ստանալը կասեցնել վարույթները: Այժմ միջազգային երկու կառույցներից պատասխանները ստացվել են և ՍԴ-ն պետք է վերսկսի վարույթի իրականացումը։

 




Լրահոս