Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարց ուղղեցին կորոնավիրուսի կրկնակի վարակման հավանականության վերաբերյալ: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում եղել են կորոնավիրուսի վարակման կրկնակի դեպքեր եւ որքանով է հավանականությունը մեծ նորից վարակվելու:
Արսեն Թորոսյանը նշեց, թե իրականում բարդ է այդ հարցին պատասխանելը, սակայն ամեն դեպքում նկատեց, որ եթե վարակվել ու լավացել են, չի նշանակում, որ այլևս չեն վարակվի, եւ մանավանդ, չկան հետազոտություններ ու տվյալներ, թե կրկնակի վարակման դեպքում ինչ հետևանքներ կարող են լինել:
Մանրամասները՝ տեսանյութում