Չի եղել մի օր, որ չունենանք բուն թեստը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի վարակվածության թեստերի հնարավոր դեֆիցիտի մասին: Թորոսյանի խոսքով, երբեք չի եղել դեպք, որ բուն թեստերի խնդիր լինի, սակայն չթաքցրեց, որ այլ խնդիրներ եղել են:
«Երկկողմանի թոքաբորբն արդեն ուղիղ ցուցում է թեստավորում անելու: Սակայն չի բացառվում, որ բժիշկներն ասեն՝ դու արդեն ակնհայտ վարակված ես և պետք չէ թեստավորվել: Կարծես թե անիմաստ է դառնում թեստավորումը, մանավանդ որ տանն ես բուժում ստանում: Այլ հարց է, եթե հիվանդանոցում պետք է նա բուժում ստանա», – նկատեց Թորոսյանը:
Նախարարը նշեց, թե ինքը տեսնում է Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը երկարացնելու կարիք, որի մասին երեկ նաեւ նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում