Ինչու չկայացավ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 11:00-ին, Սահմանադրական դատարանում պետք է նիստ կայանար, որի ժամանակ քննվելու էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։

Նրան առաջադրված մեղադրանքը, այն է՝ Սահմանադրական կարգի տապալումը, հակասահմանադրական ճանաչելու հարցով դիմումը պաշտպանները ներկայացրել էին նախորդ տարի։ Օրեր առաջ պաշտպանները հայտնեցին, որ հետ են վերցնում դիմումը, սակայն հարցը շարունակում էր օրակարգում մնալ։ «Նիստը չի կայանա։ Քվորում չկա»,- լրագրողներին հայտնեց ՍԴ աշխատակիցը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ նիստը չի կայանա, քանի որ քվորում չկա։ Ազգային ժողովի ընդունած նախագծի համաձայն՝ դատավորներից 3-ի լիազորությունները դադարեցվել են, իսկ 2 դատավոր արձակուրդում է։

 




Լրահոս