ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ դատարկ դահլիճն ու Ռոբերտ Քոչարյանի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանում այսօր, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը: Սակայն նիստը տեղի չունեցավ, քանի որ չկարողացան ներկաները քվորում ապահովել:

Նկատենք, որ Սահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ի՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը գտնվում են արձակուրդում:

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, այն է՝ Սահմանադրական կարգի տապալումը, հակասահմանադրական ճանաչելու հարցով դիմումը պաշտպանները ներկայացրել էին նախորդ տարի։ Օրեր առաջ պաշտպանները հայտնեցին, որ հետ են վերցնում դիմումը, սակայն հարցը շարունակում էր օրակարգում մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս