Երեւանի վարչական շրջաններում բնակարանների գները նվազել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քառակուսի մետրը մեկ ամսվա ընթացքում 2000 դրամով էժանացել է: Եթե այն ապրիլին արժեցել է 670 հազար դրամ, ապա մայիսնին առաջարկվել է 668 հազար դրամ գինը: Երեւանի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քառակուսի մետրը ապրիլին վաճառվել է 465 հազար դրամ, իսկ մայիսին այն կազմել է 463 հազար 500 դրամ: Իսկ ահա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի գինն էժանացել է 5100 դրամով. այս դեպքում ապրիլին բնակարանի մեկ քմ 340 հազար 100 դրամից նվազել է հասնելով 335 հազար դրամ:
Երեւանի մյուս վարչական շրջաններում եւս գները նվազել են: Օրինակ, Դավթաշեն վարչական շրջանում բնակարանն էժանացել է 5000 դրամով, Աջափնյակում՝ 3000 դրամով: Անշարժ գույքի մասնագետների խոսքերով, բնակարանների գների նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարձակալների թիվն է պակասել. զբոսաշրջիկներ չկան, որոնք այս օրերին հյուրանոցների փոխարեն նախընտրում էին վարձակալել բնակարաններ:
Բացի այս, անորոշ է՝ ուսանողների ուսումնական տարվա ճակատագիրը, որոնք մարզերից գալիս եւ մայրաքաղաքում վարձով էին բնակվում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.