ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ հիվանդություններից են ամենից շատ մահացել Հայաստանում, եւ որոնք են պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մահերի պատճառների գերակշռող մասը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են: Օրինակ՝ այս տարվա հունվար-մայիսին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացել է 6 հազար 398 մարդ: Նկատենք, որ արյան շրջանառության համակարգի հիվանդություննրից մահացության դեպքերը 2019 թվականի հինգ ամիսներին, այս տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ավելացել են՝ 179-ով: Մեկ տարվա ընթացքում այս ցուցանիշն աճել է 2.9 տոկոսով: Հայաստանում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը լուրջ խնդիր է, որի պատճառով երիտասարդ շատ մարդիկ են մահանում։

Ըստ մասնագետների՝ գլխավոր «մեղավորները» զարկերակային բարձր ճնշումը, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, ֆիզիկապես ոչ ակտիվ կյանքն ու անառողջ՝ հիմնականում ճարպերի վրա հիմնված սնունդն են։ Մահացության պատճառների ցանկի երկրորդ տեղում են նորագոյացությունները, որից մահացել է 2215 մարդ:

Ըստ պաշտոնական աղբյուրի, այս ցուցանիշը 4 տոկոսով պակասել է: Այս կատեգորիային հաջորդում են շնչառական օրգանների հիվանդությունները, որից մահացել է 1067 մարդ: Իսկ ահա դժբախտ պատահարներից, թունավորումներից, վնասվածքներից հինգ ամիսների ընթացքում մահացել է 337 մարդ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա 5 ամիսների ընթացքում Covid-19-ից մահացել է 105 մարդ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս