Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում «ռազբորկա» է տեղի ունեցել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռի եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջեւ։ Ըստ տեղեկությունների՝ կողմերի միջեւ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Ինչ է տեղի ունեցել այս անձանց միջև: Հարցերի պատասխանները ArmLur.am-ը փորձել է ստանալ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանից: Նա մեզ հետ զրույցում ընդգծեց՝ եթե մեղավոր են, թող պատասխան տան:
Հավելենք, որ այս հրապարակման վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել նաեւ Մասիսի քաղաքապետը: «Եղբորս եւ Նվեր Մուրադյանի միջեւ երբեւէ որեւէ միջադեպ չի եղել եւ չի կարող լինել առնվազն այն պատճառով, որ Նվերը մեր քրոջ ամուսինն է՝ մեր փեսան եւ մեր ընտանիքի անդամ, հարազատ մարդ: Ինչ վերաբերում է Գոռին, Նվերին եւ իրենց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն, ապա դա առնվազն թյուրիմացության արդյունք է», – հայտնել էր քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.