Դեռեւս 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ էր արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է, Խաչիկ Գասպարյանը, Սպարտակ Ավետիսյանը:
Նույն թվականի փետրվարի 4-ին Առաքելյանի որդին կալանավորվել էր, շուրջ 6 ամիս է, ինչ ԱԺ նախկին պատգամավորին թույլ չեն տալիս տեսակցել իր որդուն: Ավելին, մեզ հետ զրույցում Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանն ուշագրավ դեպքի մասին հայտնեց: Մասնավորապես քննիչները նրան ասում են, որ կարող է գալ Արցախ եւ Դավիթ Մովսիսյանի հետ տեսակցել , ինչպես նաեւ մասնակցել քնչական գործողության, սակայն, հասնելով Քելբաջար, այնտեղ բախվում է խնդրի առաջ: Իսկ ինչ խնդիր, մեր ձեռքում է հայտնվել տեսանյութը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան