Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լինոել Մեսիի աշխատավարձը կարող է կրճատվել: Այս մասին գրում է Sport.es-ը: Ըստ պարբերականի, «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեունն հանդիպել է արգենտինացի հարձակվողի հետ և տեղեկացրել նրան որոշման մասին:Կատալոնական թիմը Մեսիին վճարում է 90 միլիոն եվրո, որի կեսը գնում է հարկերին:
Ավելի վաղ լուրեր կային, որ Մեսին ուզում է կարիերան շարունակել այլ ակումբում: Հարձակվողը չի շարունակում բանակցությունները «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այն նախատեսված է մինչև 2021 թվականը: Մեսին ակումբում իր մտերիմներին փոխանցել է, որ անընդունելի է համար, որ թիմում յուրանքանչյուր որոշման համար ինքն է պատասխանատվություն կրում, թեպետ որևէ կապ չունի դրա հետ: Մեսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում: Ընթացիկ մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 28 խաղի և խփել է 22 գնդակ: