Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներ և բացատրական աշխատանքներ իրականացնել, այս մասին հայտնում են Արցախ տեղեկատվական շտաբից ։
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողներն այցելել և հանդիպել են Ստեփանակերտ քաղաքի բնակելի շենքերի հարակից խաղահրապարակներում խաղացող երեխաներին, պրոֆիլակտիկ կանխարգելիչ զրույցներ իրականացրել, բաժանել ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ։