Բրազիլիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է: Այս մասին հայտնել է  RIA Novosti լրատվական գործակալությունը:

Բոլսոնարոն հաստատել է թեսթի արդյունքները։ «Ես լավ եմ։ Նույնիսկ ուզում եմ զբոսնել այստեղ, բայց չեմ կարող բժիշկների խորհուրդների պատճառով»,- ասել է Բոլսոնարոն, ով դիմակով է եղել:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը չեղարկել է ծրագրված բոլոր հանդիպումները կորոնավիրուսային վարակի ախտանշանների պատճառով։ Բոլսոնարոն հայտնել էր, որ ունի 38 աստիճան ջերմություն: Արյան մեջ թթվածնի մակարդակը կազմում է 96 տոկոս, նախագահը հիդրօքսիքլորին է ընդունում։




Լրահոս