Քննարկվել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում և Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով Արցախում է: Այցի շրջանակում նախարարն հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները Հայաստանում և Արցախում՝ կարևորելով դրանցից բխող ընդհանուր և միասնական գործողությունները։ Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայականն է։ Այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը:




Լրահոս