Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունը իրականացրել է չարթերային թռիչքներ Երևան – Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի երթուղիներով։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։ Այդ չվերթներով ևս 291 ՌԴ քաղաքացի վերադարձել է Ռուսաստան:

Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 մարդ:

ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադառձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։




Լրահոս