Այսօր Հրայր Թովմասյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Դարակերտ գյուղում (այժմ՝ Արարատի մարզում)

1990-1995 թթ. – սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել իրավաբանի որակավորում։
1996-1998 թթ. – սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում, որտեղ և պատրաստել է թեկնածուական ատենախոսություն։
2000 թ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով, ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1996-2001 թթ. – աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում, որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ։
2001 ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։
1998 թվականից – իրականացրել է դասախոսական աշխատանքներ՝ «Ռուս-հայկական /Սլավոնական» պետական համալսարանում և «Գլաձոր» համալսարանում։
2001-2010 թթ. – աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում որպես իրավաբան։
2010 թ. հունվարից – աշխատում է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար» խորհրդատվություն ծրագրում որպես իրավախորհրդատու։
2006 թվականից – դասախոսություններ է կարդում Եվրոպայի Խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, հանդիսանում է նաև նույն դպրոցի շրջանավարտ։
2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[3]։
2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[4]՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 30-ը։
2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[5]։
2014 թ. մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։
2015 թվականին եղել սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ[6]:
2012 մարտի 16-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
2012 – 2018 թվականներին եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ[7]։

2017 թվականի Կառավարման ակադեմիայում պաշտպանել է Դոկտորական ատենախոսություն, ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։

2017 թվականի մայիսի 20-ից մինչև 2018 թվականի փետրվարի 16-ը եղել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ցուցակով, հանդիսացել է պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն:
2018 թվականի փետրվարի 16-ին առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, իսկ նույն թվականի մարտի 2-ին ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր
2018 թվականի մարտի 21-ին ԱԺ կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ[8]:
Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդունած որոշման՝ հունիսի 24-ից Հրայր Թովմասյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ չէ։




Լրահոս