
Հայտնել էինք, որ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը դադարել է ղեկավարել Հայաստան-Իրան բարեկամական խումբը եւ դա կանի Մխիթար Հայրապետյանը: Սակայն Վարազդատ Կարապետյանն այլեւս չի ղեկավարի նաեւ Հայաստան-Թուրքմենստան բարեկամական խումբը : Այն իր փոխարեն կղեկավարի նույն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը:
Բացի այդ, Հայաստան-Իրան բարեկամական խմբում «Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանին կփոխարինի նույն խմբակցությունից Երջանիկ Հակոբյանը: